Մեր մասին
2001 թվականից ի վեր Երևանում գործում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը, որի հիմնական նպատակը մշակութային, կրթական, մարդու իրավունքների և սոցիալական ծրագրերի իրականացումն է՝ ուղղված երեխաների և երիտասարդների ազգային և համամարդկային արժեքների ձևավորմանը և բազմակողմանի զարգացմանը։ Հիմնադրամը, ի թիվս բազմաթիվ այլ նախաձեռնությունների, հանդիսանում է նաև «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնի կազմակերպիչը, որն իր ձևաչափով միակ մանկապատանեկան միջազգային հարթակն է տարածաշրջանում։
Փառատոնի մասին
Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է Հայաստանի «Ռոլան Բիկովի Ֆոնդը»-ը այս տարվանից՝ 2026 թվականից վերանվանվել է «ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի, որի կազմակերպիչը հանդիսանում է Կինոյի և Հեռուստատեսության Զարգացման Հայկական Հիմնադրամը Երեխաների և Պատանիների համար՝ արդեն վերանվանված՝ «Մանու Ֆոնդ»-ը։
2026 թ․-ին նոյեմբերի 3-ից 7-ը տեղի կունենա «ՄանուՖեստ» 22-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը։
«ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնական նպատակներից է մշակութային, կրթական, մարդու իրավունքների և սոցիալական ծրագրերի իրականացումը՝ ուղղված երեխաների և երիտասարդների ազգային և համամարդկային արժեքների ձևավորմանը և բազմակողմանի զարգացմանը։
«ՄանուՖեստ» մանկապատանեկան միջազգային կինոփառատոնի նպատակներից են նաև՝ ապահովել երեխաների և երիտասարդների հասանելիությունը կինոյին և մշակույթին, խթանել ստեղծագործական կրթությունը, նպաստել և զարգացնել միջմշակութային երկխոսությունն ու միջազգային համագործակցությունը, նպաստել երիտասարդ սերնդի ստեղծագործական ներուժի բացահայտմանը և Հայաստանի ակտիվ ներգրավմանը միջազգային մշակութային դաշտում:
«ՄանուՖեստ» փառատոնը՝ որպես միջազգային մշակութային հարթակ հնարավորություն կընձեռնի իրականացնել ավանդական դարձած ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ, հոբելյանական երեկոներ, կլոր սեղան քննարկումներ, հատուկ ծրագրեր, միջազգային մշակութային նախաձեռնություններ՝ միավորելով երեխաներին, երիտասարդներին և արվեստագետներին աշխարհի տարբեր երկրներից։
«ՄանուՖեստ» փառատոնը՝ որպես լայնածավալ հարթակ՝ նպատակ ունի նաև ներգրավել և անմիջական մասնակից դարձնել երեխաներին և երիտասարդներին հասարակության բոլոր շերտերից, այդ թվում՝ մանկատան, սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանափակ կարողություններով երեխաներին։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ նրանք կարող են ճանաչել աշխարհը, սովորել, ստեղծագործել և հաղորդակցվել ինչպես իրենց հասակակիցների, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեստագետների հետ։
«ՄանուՖեստ» փառատոն՝ 15 000 և ավել մասնակից Երևանից և ՀՀ մարզերից։
«ՄանուՖեստ» փառատոնի մրցութային անվանակարգերն են
- «Գրան Պրի»,
- «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ»,
- «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ»,
- «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ»,
- «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն Ֆիլմ»,
- «Լավագույն ֆրանսիական ֆիլմ»,
- «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ»,
- «Ես իրավունքներ ունեմ»,
- «Հանդիսատեսի համակրանք»։
«ՄանուՖեստ» փառատոնը հավատարիմ է իր որդեգրած ձևաչափին․ մրցութային ծրագրի ժյուրին կազմված է բացառապես երեխաներից և պատանիներից՝ ապահովելով նրանց ակտիվ մասնակցությունն ու ինքնուրույն գնահատումը:
«ՄանուՖեստ» ՓԱՌԱՏՈՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ։
Copyright © 2026 ManuFest. All rights reserved.