Մեր մասին

2001 թվականից  ի վեր Երևանում գործում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը, որի հիմնական նպատակը մշակութային, կրթական, մարդու իրավունքների և սոցիալական ծրագրերի իրականացումն է՝ ուղղված երեխաների և երիտասարդների ազգային և համամարդկային արժեքների ձևավորմանը և բազմակողմանի զարգացմանը։ Հիմնադրամը, ի թիվս բազմաթիվ այլ նախաձեռնությունների, հանդիսանում է նաև «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնի կազմակերպիչը, որն իր ձևաչափով միակ մանկապատանեկան միջազգային հարթակն է տարածաշրջանում։

Տարիների ընթացքում հիմնադրամը իրականացրել է ավելի քան 70 միջազգային նախագծեր և կազմակերպել 21 մանկապատանեկան միջազգային «Ռոլան» անվանումը կրող կինոփառատոններ։

20 տարվա ընթացքում փառատոնին մասնակցել է․

  • Ավելի քան 800 հազար հանդիսատես,
  • 2020-2025 թթ․ փառատոնի սոցիալական հարթակների հետևորդների թիվը կազմել է 1 000 000,
  • Փառատոնը ընդգրկել է Երևանը, ՀՀ բոլոր մարզերը,
  • Փառատոնին մասնակցել են ներկայացուցիչներ բոլոր մայրցամաքներից,
  • Մասնակիցների և հանդիսատեսի տարիքային խումբը՝ 6-100 տարեկան։

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://www.rolanbf.com/index.php

Ավելի քան 25 տարվա գործունեությունից հետո  որոշում է կայացվել   Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկովի ֆոնդ»-ը վերանվանել Կինոյի և Հեռուստատեսության Զարգացման Հայկական Հիմնադրամ Երեխաների և Պատանիների համար «Մանու Ֆոնդ»-ի։
Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը այսուհետ կկրի «ՄանուՖեստ» անվանումը։ 2026 թվականի նոյեմբերին տեղի կունենա  «ՄանուՖեստ» 22-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը։

«Մանու» անվանման հիմքում հայերեն «մանուկ» բառն է՝ խորհրդանշելով այն արժեքները, նպատակներն ու տեսլականը, որոնց շուրջ տարիներ շարունակ կառուցված է մեր գործունեությունը։

Այս փոփոխությունը նշանավորում է նոր փուլ՝ ժամանակին համահունչ և արդիականացված մոտեցմամբ, միաժամանակ պահպանելով հիմնադրամի և փառատոնի ձևավորված արժեքներն ու առաքելությունը։